
Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջիանի դե Բիազին զրուցել է լրագրողների հետ և անդրադարձել նաև Հայաստանի ազգային հավաքականին: Նշենք, որ Ալբանիան մարտի 29-ին հանդիպելու է Հայաստանի ընտրանուն:
Դե Բիազին նշել է, որ Հայաստանի հավաքականը վերջին խաղերում լավ է պաշտպանվում. «Մրցակիցը բավականին ուժեղ է, իրեն լավ է դրսևորում հատկապես պաշտպանությունում, բայց եթե մենք ցուցադրենք այն ֆուտբոլը, որը խաղացել ենք վերջին ընկերական խաղերում, ապա կկարողանանք հաղթել», – նշել է նա:
Խոսելով Հենրիխ Մխիթարյանի մասին, ալբանացիների մարզիչը նշել է. «Հնարավոր է, որ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայում» չի կարողանում իր լավագույն խաղը ցուցադրել, բայց հավաքականում նա կարող է այլ կերպ խաղալ»: