Սաակաշվիլիի կողմնակիցները փողոց են հանել մի քանի տասնյակ հազար մարդու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թբիլիսիի կենտրոնում ժամը 14:00-ից ոստիկանության  աշխատակիցների կողմից  փակվել է կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ցույցերի պատճառով, որն անցկացնում է «Միասնական ազգային շարժման» նախկին իշխող կուսակցությունը:

Այս պահի դրությամբ փակվել են Վարդերի հրապարակը, Ռուսթավելի պողոտան, Ազատության հրապարակն ու Պուշկինի փողոցը:

Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում մի քանի հարյուր մարդ է հավաքվել, տեղադրված է բեմ ու մեծ մոնիտոր, որով կհեռարձակվի երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլի ուղերձն իր հայրենակիցներին: Ռուսթավելի պողոտայով դեպի հրապարակ են շարժվում դրոշներով մարդկանց առանձին խմբեր:

Բողոքի ակցիայի կազմակերպիչները հայտարարում են, որ հուսով են հավաքել շուրջ 20 հազար մարդ:




Լրահոս