Armenian text to speach

ՀՀ Նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԵԺԿ նախագահի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից, ՀՀ նախագահը և ԵԺԿ նախագահն անդրադարձել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխման փաստին և քննարկել դրա հետևանքով առաջացած իրավիճակը, խոսել տարածաշրջանային զարգացումների ու մարտահրավերների մասին: Զրուցակիցները քննարկել են նաև Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում առաջիկայում կայանալիք ԵԺԿ քաղաքական ասամբլեայի նիստի և տարեվերջին Երևանում տեղի ունենալիք ԵԺԿ տարածաշրջանային գագաթնաժողովի հետ կապված հարցեր:



Լրահոս