
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ այս տարվա փետրվարի 3-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դիմել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության` ընդդեմ «Հանեշ Գրուպ» ՍՊԸ-ի: ԱԱԾ-ն պահանջում է նշված ընկերությունից հօգուտ իրեն գումար բռնագանձել, սակայն պահանջվող գումարի չափը չի հրապարակվում: Ավելին՝ այս գործով պատասխանող է նաեւ «Կոնվերս բանկը»:
Նշենք, որ «Հանեշ Գրուպ»-ն ընկերություն է, որը զբաղվում է պետական հիմնարկներին տարբեր ապրանքների մատակարարմամբ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դատարանին, որպես հայցի ապահովման միջոց, «Հանեշ Գրուպ» ՍՊԸ-ի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին միջնորդություն է ներկայացրել, որը գործով դատավոր Նաիրա Մարգարյանը, բնականաբար, բավարարել է: