Երեկ՝ առավոտյան, հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը: Նա այսօր պատրաստվում է հրաժեշտի հանդիպում ունենալ ԱԺ խմբակցությունների հետ: Հավանաբար Իսագուլյանը մոտ օրերս կհրաժարվի նաեւ ՀՀ կառավարման ակադեմիայի խորհրդի նախագահի պաշտոնից: Երեկ՝ երեկոյան, պաշտոնապես հաղորդվեց, որ Իսագուլյանի փոխարեն ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը կլինի ԱԺ նախկին պատգամավոր ՀՀԿ-ական Վիկտոր Դալլաքյանը: Ընդ որում Դալլաքյանը միանգամից երկու պաշտոն կունենա՝ նա կլինի նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը: Ինչպես հայտնի է, Իսագուլյանը համարվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցը եւ առանձնապես աչքի չի ընկել Սերժ Սարգսյանին հաճոյանալու եւ Քոչարյանին վարկաբեկելու դրսեւորումներով:
ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻՑ ԱԶԱՏՎԵՑԻՆ ՓՈՒԼԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ