
Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության օրն է: Հայաստանի Հանրապետության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ կմեկնեն Լեռնային Ղարաբաղ՝ մասնակցելու այդ կարեւորագույն միջոցառմանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Սերժ Սարգսյանը եւս կմեկնի Արցախ՝ ուղղաթիռով: Իսկ մյուս պաշտոնյաները վաղ առավոտյան կշարժվեն, որպեսզի Ստեփանակերտում դիմավորեն Հանրապետական կուսակցության առաջնորդին: Հավելենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մտադիր է ԱԻՆ-ի օրվա կապակցությամբ Արցախում իր գործընկերներին շքանշաններ ու պատվոգրեր տալ: Մեզ չհաջողվեց պարզել՝ Ռոբերտ Քոչարյանը կգնա Արցախ, թե ոչ: