ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տնտեսությունն այսօր աճում է աննախադեպ ծավալներով: Այսօր մենք հասել ենք մի իրավիճակի, երբ սկսել ենք նույնիսկ ինքնաթիռներ արտահանել, ընդ որում այդ ուղղությամբ արտահանման ծավալները տարեցտարի աճում են: Ըստ ԱՎԾ տվյալների՝ 2012թ. առաջին յոթ ամսում ՀՀ-ն արտահանել է նաեւ վերգետնյա, օդային տրանսպորտային միջոցներ՝ ընդհանուրը 51 մլն 389 հազար դոլար արժողությամբ: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այդ ցուցանիշն աճել է 21.8 անգամ, քանի որ 2011թ. արտահանել ենք 2.3 մլն դոլարի օդային տրանսպորտային միջոց: Ինչպես տեղեկացնում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, իշխանությունները նախորդ տարի ժամանակավորապես ներմուծել էին ինքնաթիռներ, այնուհետեւ դրանք արտահանել՝ վաճառելով ուրիշի: Եւ ահա իրենց ներկրած ապրանքն արտահանելով՝ փորձել են ցուցանիշ ապահովել. այդպես այս տարվա համար ընդհանուր արտահանման ծավալների մեջ 6-7 տոկոս աճի ցուցանիշ են գրանցել:




Լրահոս