Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին ընդունել է «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովի մի խումբ մասնակիցների:
Ջերմ ու անմիջական մթնոլորտում քննարկվել են Արցախի պետականաշինությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը ներկայացրել է Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնադրույթներն ու պատասխանել ներկաների հարցերին:
Նախագահ Սահակյանը կարեւորել է նման այցելություններն Արցախ` նշելով, որ մեր երկրում լինելն ու անմիջապես նրա հետ ծանոթանալը հնարավորություն է տալիս ավելի ճիշտ եւ օբյեկտիվ պատկերացում կազմել Արցախի մասին: