
Armlur.am-ը ԼՂՀ Պաշտպանության նախարարությունից տեղեկանում է, որ երեկ` մարտի 21-ին, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է «Արարատի ստորոտին» մեդիաֆորումի մասնակիցներին: Հանդիպման ընթացքում բանակի հրամանատարն անդրադարձել է Արցախի բանակի ստեղծման պատմությանը, շփման գոտում տեղ գտած վերջին զարգացումներին և բանակի ձեռնարկած գործողություններին: Այնուհետև Մովսես Հակոբյանը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին առաջնագծում տիրող իրադրությանը, հրադադարի դեպքերի խախտման հաճախականությանը, բանակի սպառազինությանն ու խաղաղապահների տեղակայման անհրաժեշտությանը: