Վրաստանի քաղաքացին վրաերթի է ենթարկել Հ2 հեռուստաընկերության աշխատակցի. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր` ժամը 00:15-ի սահմաններում, Կիեւյան եւ Օրբելի փողոցների խաչմերուկում Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 49-ամյա Գարի Բադալյանը իր վարած «Մերսեդես Վիտո» մակնիշի BC-124 BD համարանիշի միկրոավտոբուսով ընդհարվել է Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղի բնակիչ, 23-ամյա Աշոտ Ղազարյանի վարած «Ֆոլցվագեն Վենտո» մակնիշի 84 OQ 084 համարանիշի ավտոմեքենային: Այնուհետեւ Գ. Բադալյանն ընդհարվել է Երեւանի բնակիչ, 42-ամյա Պարույր Ալեքսանյանի վարած «Մերսեդես» մակնիշի 19 SS 643 համարանիշի ավտոմեքենային, իսկ հետո վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Երեւանի բնակիչ, 36-ամյա Դավիթ Արայանին: Վերջինս տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, վարորդներից Ա. Ղազարյանն աշխատում է «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ում որպես առաքիչ, Պ. Ալեքսանյանը՝ «Բ 2 Բ ՏՈՒՐ» ՍՊԸ-ում տնօրեն, իսկ վրաերթի ենթարկված Դ. Արայանը աշխատում է Հ2 հեռուստաընկերությունում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս