Չհասցրի լսել նրա վերջին խոսքը. Հարություն Մովսիսյանը` Կարեն Ջանիբեկյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր` մարտի 22-ին, 78 տարեկան հասակում մահացել է հայ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանը:

Armlur.am-ի հետ զրույցում հայտնի դերասան Հարություն Մովսիսյանը իր սրտագին ցավակցություններն ու զորակցությունը հղեց սիրված արտիստի ընտանիքին, ողջ հայ ժողովրդին. «Իմ շատ մեծ ընկերը, արտակարգ և ազնիվ մարդ, արդարադատ Կարեն Ջանիբեկյանը դերասանական գերդաստանի զավակ էր, ինչը նրա ազգում շարունակվում է: Ես համոզված եմ, որ հայ թատերական կյանքում նա շատ ավելիին կարող էր հասնել, շատ ավելին կարող էր ստեղծել, ավելի առատ կերպով կարող էր մատուցել, պարզապես իրավիճակն այլ կերպ դասավորվեց: Ես արդեն տևական ժամանակ է` ցանկանում էի գնալ նրան տեսակցության, սակայն չհաջողվեց. չհասցրի լսել նրա վերջին խոսքը»:

Սիրված դերասանը հայտնեց, որ հանդիսանում է Կարեն Ջանիբեկյանի ավագ որդու` Ռուբենի երեխաների կնքահայրը, ինչով ավելի սերտ բարեկամական կապերի մեջ է Ջանիբեկյանների ընտանիքի հետ:




Լրահոս