
Այսօր` ժամը 15:30-ի սահմաններում, Տաթև-Հալիձոր ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել: Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, նշված ճանապարհը աներթևեկելի է դարձել: Քարի ահռելի բեկորներ են պոկվել-ընկել գետնին, և Տաթևի վանական համալիր տանող ճանապարհը ևս աներթևեկելի է դարձել: Վարորդները սպասում են, որպեսզի Գորիս քաղաքից ժամանեն համապատասխան օգնության խմբեր և մեքենաներ, որպեսզի քարերը հեռացվեն ճանապարհից: