Դանակահարված և երկար ժամանակ կոմայի մեջ գտնվող 17-ամյա վանաձորցին արդեն տանն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորցի դպրոցական Տիգրան Գևորգյանը, ով  2014-ին Վանաձորում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ դանակահարվել էր և ավելի քան մեկ ամիս կոմայի մեջ էր, արդեն տանն է:

«Ձմեռվա խստաշունչ երեք ամիսների պայքարն ավարտվեց հաղթական գարունով. Տիգրանն արդեն տանն է!!! Երեք ամիս շարունակ Տիգրանը պառկած էր Երևանի Էրեբունի բժշկական կենտրոնում և պայքարում էր մահվան դեմ: Նրա հետ միասին պայքարում էին նրա բոլոր հարազատները, բարեկամները, ընկերներն ու պարզապես սրտացավ մարդիկ…

Այս երեք ամիսներին ամեն վայրկյան նրա կողքին էր Տիգրանի մայրը, ով անձնանվեր պայքարեց որդու կյանքի համար, տխրելով և ուրախանալով որդու առողջական վիճակի վայրիվերումներով, և այսօր նա ամենաերջանիկ մարդն է. որդին տանն է: Սակայն Տիգրանի բուժումը դեռ շարունակվում է, նրա տեսողությունը վերջնականապես չի վերականգնվել և նա չի կարողանում քայլել: Շնորհակալություն ձեր արձագանքների և աջակցության համար շնորհակալություն, որ մեր կողքին էին այսքան ժամանակ»,– ասվում է նրա մտերիմների տարածած հաղորդագրությունում։




Լրահոս