ՉԻ ԿԱՍԿԱԾՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս օգոստոսի 26-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Ուջան գյուղի հատվածում, հրդեհվել էր ԱԺ պատգամավոր ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի «Պեժո» մակնիշի ավտոմեքենան: «Ժողովուրդ»-ը զրուցեց պատգամավորի հետ՝ պարզելու, թե ինչն է եղել հրդեհի պատճառը: «Մեղավորներ չկան, քննությունից պարզ դարձավ, որ բենզինի արտահոսքից է եղել, չեմ կարծում, որ ինչ-որ բան կար, ուղղակի պատահականություն էր, բարեբախտաբար, մենք հասցրեցինք դուրս գալ մեքենայից, կարողացանք կանգնեցնել մեքենան, ու միանգամից բռնկվեց»,-ասաց պատգամավորը: Մեր հարցին, թե ինչ-որ կասկածներ չունի, որ մեկը կարող էր արտահոսքի հեղինակը լինել, Մարգարյանը պատասխանեց. «Չէ՛, բնականաբար չունեմ»:




Լրահոս