
ТАСС գործակալությունը հայտնում է, որ AirAsia ավիաընկերությանը պատկանող Airbus A320 օդանավի վթարի տարածքում հիշատակման արարողություններ են անցկացվել: Օդանավի ուղևորների և անձնակազմի շուրջ 100 ընտանիքներ ժամանել են Կումայի ծոց, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն վթարից զոհվածներին:
Ինդոնեզիայի բանակը զոհերին նվիրված ռազմական մեծարման արարողություն է կատարել, որից հետո կրոնական արարողակարգեր են անցկացվել՝ բուդդիստական, քրիստոնեական և մուսուլմանական:
Զոհերի հարազատները հարյուրավոր ծաղկեպսակներ և մոմեր են դրել տարածքում։