
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով 1991 թվականին ծնված հայ զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի` հակառակորդի կողմն անցնելուն, համացանցի իր էջում գրում է.
«ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայող, շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանի արարքը մեկնաբանելու չէ: Սակայն կարծում ենք` ադրբեջանցիները շուտով կմեկնաբանեն, որ նա միայնակ մինչև ատամները զինված հարձակվել էր Ադրբեջանի վրա, և նրանց ասկյարները մի կերպ են չեզոքացրել հայ ռեմբոյին»: