
Այսօր` մարտի 23-ին, Օդերևութաբանության համաշխարհային օրն է: Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (WMO) հիմնադրվել է 1950 թվականին։ Նպատակն է օդերևութաբանական դիտարկումների ոլորտում միջազգային համագործակցության համակարգումը, տեղեկատվության արագ փոխանակմանը նպաստելը և վիճակագրական տվյալների հրատարակումը։
Հիմնական գործողություններն իրականացվում են կլիմայի համաշխարհային ծրագրերի կատարման, մթնոլորտի, շրջակա միջավայրի, ջրային պաշարների ուսումնասիրությունների ոլորտներում։ Նստավայրը Ժնևում է։