
Մարտի 22-ին, ժամը 17.58-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Տերյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել Ս. Ծ.-ի (ծնվ. 1936թ) դին: