«Սննդամթերքի անվտանգության օրենքը չի արգելում կաթի փոշու օգտագործումը, բայց տնտեսվարողները պարտավոր են մակնշել, որ թթվասերի մեջ առկա է կաթի փոշի»:
Գոնե մեկ անգամ հայկական արտադրության կաթնամթերք գնած մարդը կարող է փաստել, որ գրեթե բոլոր տուփերի վրա գրված է «100 տոկոս բնական» խոստումը, բայց պարզվում է, որ ըստ գործող կարգի` մանրատառ պետք է նշված լինի նաեւ կաթի փոշու առկայության մասին: Իսկ մեզ էլ թվում է, թե մեր գնած կաթնամթերքն ինչ-որ քանակությամբ կաթ էլ է պարունակում: Պարզվում է, սակայն, օրենքը չի արգելում կաթի փոշու օգտագործումը, ավելին, արտադրող ընկերություններն իրենց ապրանքատեսականին կարող են միմիայն դրանից պատրաստել: Չէ՞ որ յուրաքանչյուր ձեռնարկատեր շահույթի համար է աշխատում, իսկ փոշին, բնականաբար, կաթից եկամտաբեր է: