Հանրապետությունում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ի ժամը 00.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Վարդենյաց լեռնանացքը և Արագածոտնի մարզի Ճարճակիս-Միջնատուն միջգյուղական ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Արագածոտնի մարզի Ալագյազ-Ճարճակիս և Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր ավտոճանապարհները:

Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ:

Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մրազի Գավառ, Մարտունի, Սևան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Աբովյան, Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում և Ալագյազ գյուղում, Վայոց ձորի մարզի Սարավան – Զանգեր հատվածում տեղում է ձյուն: Արարատի մարզում տեղում է անձրև:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:




Լրահոս