
Այսօր մեկնարկում է ՀՀ ԱԺ հերթական քառօրյան: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 134 հարց, 32 միջազգային պայմանագիր:
Այս քառօրյան և հատկապես այս օրը հետաքրքրություն է ներկայացնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության շուրջ ստեղծված իրավիճակով: Նախատեսված է, որ այսօր ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը կհայտարարի իրենց` ընդդիմություն լինելու մասին և այս կերպ ԲՀԿ-ն կազատվի այլընտրանք անհասկանալի ուղղվածությունից, որը նախանշվել էր Գագիկ Ծառուկյանի օրոք:
Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում օրեր առաջ նշել էր, որ իրենց որոշումը չի փոխվել: «ԲՀԿ խմբակցությունն այսօր պաշտոնապես ունի 33 պատգամավոր, սակայն նրանցից 11-ն արդեն հայտարարել են կուսակցությունից դուրս գալու մասին: Փաստաթղթի վրա նրանք ԲՀԿ խմբակցության անդամ են, փաստացի` ոչ», – նշել էր նա: