
Brent տեսակի նավթի գինն այսօր անկում է ապրել Սաուդյան Արաբիայում հնչած հայտարարությունների ֆոնին, ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստին», այս մասին են վկայում սակարկությունների տվյալները:
Brent տեսակի նավթի գինն անկում է ապրել 0,85%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 54,85 դոլարի, WTI տեսակի նավթի գինը նվազել է 1,25%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 45.99 դոլարի:
Կիրակի օրը Սաուդյան Արաբիայի նավթային արդյունաբերության նախարար Ալի ալ-Նաիմին հայտարարել է, որ երկիրը կշարունակի օրական 10 միլիոն բարել նավթ արդյունահանել: Վերջինս հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան նավթի խոշորագույն արտահանող է, որն ունակ է բավարարել ցանկացած սպառողի պահանջները: