Մենք հիանալի խաղացինք. Ռոբերտո Մանչինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին  անդրադարձել է Իտալիայի առաջնության 28-րդ տուրի` «Սամպդորիա»-ի դեմ խաղին (0:1) և նշել, որ թիմն ավելի լավ արդյունքի էր արժանի: Ընդ որում մարզիչը գոհ էր իր թիմի խաղից:

«Ակնհայտ է. որ «Ինտեր»-ի համար լավ ամիս չէր, բայց ես չէի կարող իմ տղաներից ավելին պահանջել: Մենք հիանալի խաղացինք և արժանի էինք հաղթանակի, բայց մնացինք առանց որևիցէ բանի: Իսկապես թիմը դժվարություններ ունի, բայց եթե նայենք վերջին պարտություններին, ապա դրանցից մի քանիսն էին իրոք արդարացված», – նշել է մարզիչը:




Լրահոս