«Վրացական երազանք» իշխող կոալիցիայի հիմնադիր, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ժողովրդավարական քայլ է անվանել այն, որ երկրի ղեկավարությունը թույլատրել է Միխայիլ Սաակաշվիլիի նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը բողոքի ակցիա անցկացնել Թբիլիսիի կենտրոնում: Ցույցին ըստ Իվանիշվիլիի՝ մասնակցել ՝ 5-7 հազար մարդ, այլ ոչ թե 50 հազար, ինչպես պնդում են ցույցի կազմակերպիչները:
«Հավաքելով 5-7 հազար մարդ՝«Ազգային շարժման» անդամները ցույց են տվել, որ նրանք դեռևս ողջ են: Նրանք լկտիաբար ելույթ են ունեցել ու բացարձակապես առանց պատճառի կոչ են արել հրաժարական տալ այն կառավարությանը, որին ընտրել է ժողովուրդը»,-կիրակի երեկոյան հայտարարել է Իվանիշվիլին իր «2030» հեռուստանախագծում: «Վրացի ժողովուրդը լավ է հիշում բանտերի խոշտանգումների սարսափելի կադրերը և չի ցանկանա այդ անցյալ վերադառնալ»,-ասել է նա:
Բիձինա Իվանիշվիլին կարծիք է հայտնել, որ երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության իշխանության վերադառնալու հույսերը զուր են: