
Armlur.am-ի աղբյուրների փոխանցմամբ, այսօր ժամը 11-ին տեղի է ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության նիստ, որին այս անգամ ևս չի մասնակցել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը:
Ըստ մեր տեղեկություններ` Տ. Ուրիխանյանը չի մասնակցի նաև այսօրվա ԱԺ քառօրյա նիստին: Armlur.am-ի աղբյուրների փոխանցմամբ` վաղը Տ. Ուրիխանյանը հանդես է գալու հայտարարությամբ իր հետագա գործունեության վերաբերյալ, չի բացառվում նաև, որ Ուրիխանյանը կհրաժարվի ԲՀԿ անդամությունից:
Նշենք, որ այսօր 12-ին մեկնարկելիք քառօրյային որոշվել է հայտարարել ԲՀԿ-ի ընդիմադիր լինելու մասին, որից հետո ԲՀԿ խմբակցության մի քանի անդամներ հանդես կգան հայտարարությամբ: