
Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում երեկ` մարտի 22-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել: Armlur.am-ի տեղեկություններով երեկ ժամը 13:00-ի սահմաններում գոմում կախված վիճակում են գտել նշված գյուղի բնակիչ 1993 թվականին ծնված Արսեն Ասատրյանին: Ինքնասպանության պատճառները դեռ հայտնի չեն:
Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունը և հավելեցին, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ընթանում է քննություն: