ՀԱՐՑ. Զանազան դերասաններ կամ լրագրողներ իրենց դպրոց-ստուդիաներն են բացում՝ մարդկանց սովորեցնելով այդ մասնագիտությունը: Ինձ հետաքրքիր է, թե ինչպես է իրականացվում դպրոց բացելու գործընթացը: Ի՞նչ պահանջներ են ներկայացնում, եւ արդյոք նախարարությունից համապատասխան թույլտվություն է պետք:
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը հասցեագրված Ձեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի «9. կրթության բնագավառ» բաժնում ներկայացված են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները:
Ընթերցողի այն հարցադրմանը, թե ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն ինչպես է կարգավորում մի շարք դերասանական եւ լրագրողական մասնագիտական դպրոց-ստուդիաների գործունեությունը, պատասխանում ենք, որ նշված մասնագիտությունների ուսուցումը համարվում է լրացուցիչ կրթություն եւ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ չէ:
ՄՀԵՐ ՂԱԶԱՐՅԱՆ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ուսուցման որակն էլ հավանաբար «մոտավոր» է ու կախված է տվյալ դպրոցի հիմնադիր ղեկավարի մասնագիտական ունակություններից եւ ոչ միայն բիզնես ծավալելու, այլեւ գիտելիքներ հաղորդելու տրամադրվածությունից: