ՀԱՐՑ. Հայաստանից ինքնաթիռով մեկնող քաղաքացին քանի՞ գրամ ոսկի կարող է իր հետ տեղափոխել: Տեղափոխվող զարդերի հայտարարագրումը պարտադի՞ր է, եւ արդյոք երբեւէ հայրենիք վերադառնալու կամ Հայաստան այցելելու դեպքում քաղաքացին պարտավոր է պատասխանատվություն կրել, եթե նա ճիշտ այն զարդերը կամ համարժեք գնի ու ծավալի այլ թանկարժեք զարդեր նորից Հայաստան չբերի:
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը նախորդ համարում) ՀՀ վերադառնալու դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ մաքսային օրենսգրքի 105 հոդվածով: Նշված հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրք վճարելու որպես ուղեկցող բեռ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել ապրանքներ, որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը Մաքսային օրենսգրքով սահմանված չէ 0 տոկոս, եւ որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը՝ 150 հազ. դրամը: Ըստ նույն հոդվածի 5-րդ կետի՝ ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել իրենց վրա կրվող կամ ուղեբեռում գտնվող անձնական օգտագործման իրերը: Որպես այդպիսիք դիտվում են այն ապրանքները, որոնք՝
ա) չունեն գործարանային փաթեթավորում, պիտակավորում եւ գտնվում են ուղեկցվող ուղեբեռում,
բ) ֆիզիկական անձինք կրում են իրենց վրա ՀՀ-ի մաքսային սահմանը հատելու պահին, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն սահմանված ապրանքատեսակների:
կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիները փոքր քանակությամբ ոսկի արտահանելու իրավունք ունեն, սակայն մեր երկրի ոսկու պաշարները այնպիսի արագությամբ են սպառվում, որ տեղափոխվող թանկարժեք մետաղների մասին տվյալները հավանաբար լիարժեքորեն չեն պահպանվում: