![](https://armlur.am/wp-content/uploads/2015/03/22173105.930874.985.jpg)
Սերբիան ծրագրավորում է մնալ չեզոք երկիր ու չի դիտարկում ՆԱՏՕ-ին անդամակցությունը, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Բելգրադի ԱԳՆ ղեկավար Իվիցա Դաչիչին:
«Մենք ռազմական տեսանկյունից չեզոք ենք ու մտադրություն չունենք դառնալ ՆԱՏՕ-ի անդամ»,- հայտարարել է նախարարը՝ ելույթ ունենալով սերբիական հեռուստաընկերության եթերից:
Դաչիչն ընդգծել է, որ երկիրը ՆԱՏՕ-ի հետ ավելի վաղ ընդունված համագործակցության ինդիվիդուալ ծրագրից հեռուն չի գնա: