Ռուսաստանից ցորենի արտահանումը կրճատվել է 34%-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանից ցորենի արտահանումը կրճատվել է 34%-ով ընթացիկ տարվա փետրվարի 1-ից հարկեր սահմանելուց հետո: Միևնույն ժամանակ գարու արտահանումն աճել է 12 անգամ, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով Գյուղնախարարության ու Դաշնային մաքսային ծառայությանը:

Փետրվարի 1-ից մարտի 18-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանն արտահանել է 829 հազար տոննա ցորեն ՝ անցած տարվա միևնույն ժամանակահատվածի 1 միլիոն 257 հազար տոննայի փոխարեն: Գարու արտահանումը հասել է 868 հազար տոննայի՝ 2014 թ միևնույն ժամանակահատվածի 69 հազարի փոխարեն:

Ընթացիկ գյուղատնտեսական տարվա ընթացքում հացահատիկի արտահանումը կկազմի 25 միլիոն 579 հազար տոննա՝ անցած տարվա միևնույն ժամանակահատվածի 19 միլիոն 786 հազար տոննայի փոխարեն:




Լրահոս