Armenian text to speach

Ինչ ենք մենք զգում, երբ ռուս զինվորը մտնում և մի ամբողջ ընտանիք է բնաջնջում. Ալեքսանդր Արզումանյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր խորհրդարանում Պերմյակովին հայ իրավապահներին փոխանցելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության դե յուրե պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշել էր, թե որոշման տեքստում կան թերություններ, բայց այն հնարավոր է տեսքի բերել:

Արզումանյանի խոսքով խորհրդարանը չի կարող անմասն մնալ այս գործընթացին.«Ձեր մեծամասնության կողմից ընտրված նախագահ Սերժ Սարգյանը վերջերս խոսում էր Ռուսաստանից Ադրբեջանին զենքի մատարակարարման  անթույլատրելիության մասին, թե ինչ է զգում հայ զինվորը, երբ նրա վրա կրակում են ռուսական զենքից: Հիմա էլ մենք կարող ենք մեր պատգամն ուղղել Ռուսաստանին, թե ինչ ենք մենք զգում, երբ ռուս զինվորը մտնում է հայ ընտանիք և մի ամբողջ ընտանիք բնաջնջում»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ արձագանքեց. «Սերժ Սարգսյանը ոչ թե հանրապետականների մեծամասնության, այլ հայ ժողովրդի մեծամասնության ընտրած նախագահն է»:




Լրահոս