
Ազգային ժողովում այժմ քննարկվում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին փաստաթուղթը: Հիմնական զեկուցողը հանդիսանում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, թե խորհրդարանը դատապարտում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը: «Սա կլինի մեր ներդրումը ցեղասպանությունների դեմ միջազգային պայքարում»,-ընդգծեց նա:
Շարմազանովը նշեց, որ այս նախագիծը մեկ օրում և նույնիսկ մեկ տարում չի մշակվել, անցել է քրտնաջան աշխատանքի ճանապարհ, որին մասնակցել են բոլոր խմբակցությունների պատգամավորները, հույների ու ասորիների համայնքների ներկայացուցիչները: