Գործադիրի մոտ վախ կա Ռուսաստանի նկատմամբ. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում Վալերի Պերմյակովին ՀՀ-ին հանձնելու մասին փաստաթղթի քննարկման ժամանակ գործադիրին համարձակության կոչ արեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նախ նա նշեց, թե Գյումրիի դեպքերը սարսափելի ողբերգություն և ոճրագործություն է:

«Ես չեմ կարող պատկերացնել, որ Ազգային ժողովը հրաժարվի քննարկելուց: Ես այդպես եմ մոտենում այդ հարցին և նկատում եմ երկչոտություն ու վախկոտություն գործադիրի  մոտ` ՌԴ մարմինների նկատմամբ»,- նշեց նա:

Պատգամավորը կոչ արեց համարձակ գտնվել և ռուսական կողմին ցույց տալ, որ մեր պետական շահերն ավելի կարևոր են:




Լրահոս