Ժողովուրդ. Սյունիքի մարզպետը պահանջել է կեղծել քվեարկության արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրություններում հետաքրքիր միջադեպ է գրանցվել Սիսիանի տարածաշրջանի Որոտան գյուղում: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներն ընտրական գործընթացի վերջում բառի բուն իմաստով փախել են: Բանն այն է, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ Լիսկան, ընտրությունների ավարտից հետո պահանջել է փոխել քվեարկության արդյունքները: Նա ասել է, թե ինքը ցանկանում է, որ հաղթող ճանաչվի գործող գյուղապետ ՀՀԿ-ական Գավրուշ Դավթյանը, որը բավարար թվով ձայներ չի կարողացել հավաքել: Սակայն տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները հրաժարվել են արդյունքները կեղծել, արագ արձանագրություն են կազմել ու փակել”Փորձեցինք տեղեկությունը ճշտել անձաUբ Ս. Խաչատրյանից, սակայն վերջինս ասաց, որ իր աշխատանքային ժամն ավարտվել է, ուստի մեր հարցերին չի պատասխանի: Նշենք, որ Որոտանի գյուղապետ է ընտրվել ԲՀԿ-ական Սերյոժա Ամիրխանյանը:




Լրահոս