
Սեպտեմբերի 9-ին Արմավիրի Բամբակաշատ գյուղում ավագանու ընտրությունների ժամանակ երկու հոգու ծեծի ենթարկողներից ամենաակտիվներից մեկը եղել է Աժ պատգամավոր Ալեքսանդր Պետրոսյանի որդին` Մակարը, իսկ նրա հերքումները սուտ են:
Այս մասին երեկ “ՀԺ”-ի թղթակցի հետ զրույցում պնդել են հենց ծեծի ենթարկված անձինք` Արման Սարգսյանը և Արամ Մելիքյանը: Երեկ նրանք պատմել են իրենց հետ կատարվածի և այն մասին, թե այդ ընթացքում ինչ է արել Մակար Պետրոսյանը: Նրա պատգամավոր հայրն այս գյուղի հետ կապված լուրջ նպատակներ ունի: Թերթը հիշեցնում է` մոտ երկու տարի առաջ ՀՀԿ-ակսւն Ալեքսանդր Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) որոշել էր փոխել հայրենի Բամբակաշատի անունը և անվանակոչել իր հոր և որդու անունով` Մակարավան, բայց այդ նախաձեռնությունը ձախողվեց: Երեկ երեկոյան բամբակաշատցիներից ստացած տեղեկություններով, միջադեպին հետևած աղմուկից հետո Պետրոսյանները խուճապի մեջ են, և այսօր Մակարը մտադիր է “թռնել” Գերմանիա: