Հրապարակ. Պատգամավոներն ըմբոշխնում էին միկրոֆոնով ելույթ ունենալու կայֆը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Երեկ մեր խորհրդարանի հերթական բենեֆիսն էր: Հայտարարությունների տեքստերը, որ ընթերցվում էին ամբիոնից, տպավորություն էին ստեղծում, թե վերականգնվել է “ԱՐ”-ի հաղորդաշարը, երբ տարբեր մարդիկ գալիս էին Ազատության հրապարակ և այնտեղ տեղադրված խոսափողից, առանց ռեգլամենտի, պատմում իրենց դարդուցավը, բայց ավելի շատ ըմբոշխնում միկրոֆոնով ելույթ ունենալու “կայֆը”։
Մեր երեսփոխանները՝ ով սարից, ով չոլից, ով էլ անտառից ինչ-որ բաներ էին ասում: Եվ ոչ մի կերպ չէր հասկացվում, թե ինչ է ասում էս մեր “ընտրյալը”, ում է ուղղված նրա ասածը, ինչ նպատակով: Ամենաշատն իհարկե սաֆարովյան հայրենասերներն էին, ովքեր անմեղ-անշառ, բայց խրոխտ ու ճռճռան բառեր ասելու հնարավորություն էին ստացել: Որ ապացուցեն իրենց նվիրվածությունը “կուսակցությանն ու հայրենիքին”:
Համաձայն եմ “Ֆեյսբուքում” այդ առիթով արված քոմենթի հեղինակի հետ. “Մեր պատգամավորների ճնշող մեծամասնությունն այդպես էլ չհասկացավ, որ մեր խորհրդարանի ամբիոնից Ադրբեջանին հաթաթա անելն անիմաստ է: Դա արեք դրսումե: Բայց ինչ-որ ձևով իրենց պե՞տք է ցույց տան: Ասենքև ի՞նչ թեմայով ամբիոն բարձրանա ՀՀԿ-ական նորաթուխ պատգամավորը, հո՞ չի խորանալու Վերահսկիչ պալատի գործունեության նրբությունների և թղթի վրա մնացած հաշվետվությունների մեջ ու օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես գա: Ամենահեշտը, ասենք, մամուլի կամ բանակի խնդիրների մասին խոսելն է: Ինքը դեռ այնքան չի փչացել, որ վեր կենա ու խոսի իր կուսակցության խոշոր ձեռքբերումների կամ ընդդիմության ,չուզողությանե ու վնասակարության մասին: Եվ նախագահությունից նրանց նայող խանդաղատալից հայացքներից կարելի է հասկանալ, որ նորաթուխը խփել է ուղիղ 10-ին: Ղեկավարության սպասելիքներն արդարացված են”,– գրում է “Հրապարակ”-ը խմբագրականում:




Լրահոս