Առավոտ. ԲՀԿ-ն կմասնակցի ՀԱԿ ակցիաներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանից “Առավոտ”-ը հետաքրքրվեց, այս ընթացքում քաղաքական հայացքների համար դատապարտվեցին ՀԱԿ ակտիվիստները, ինչո՞ւ ԲՀԿ-ն չկանգնեց նրանց կողքին ու չի մասնակցում ՀԱԿ-ի կողմից ի պաշտպանություն ակտիվիստների կազմակերպվող ակցիաներին: Նա պատասխանեց.
“ՀԱԿ ակտիվիստների դատավճիռը կայացնելուց հետո հենց աոաջինը ես եմ դատապարտել կայացրած դատավճիռը՝ գտնելով, որ դա խիստ պատիժ է, այսինքն՝ դա քաղաքական ենթադրություններ անելու հիմք է հանդիսանում: Միևնույն ժամանակ մենք այս հարցի վերաբերյալ համագործակցում ենք մեր ՀԱԿ-ի գործընկերների հետ: Ավելին՝ պայմանավորվածություններ ունենք մասնակցելու ՀԱԿ-ի կողմից կազմակերպվող ակցիաներին: Այնպես որ, չպետք է համաձայնեմ այն մտքի հետ, որ մենք չենք կանգնում մեր գործընկերների կողքին”:




Լրահոս