
Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ ադրբեջանական սահմանն անցած Անդրանիկ Գրիգորյանի գերեվարման վերաբերյալ տեսանյութ են հրապարակել:
Նշվում է, որ իբրև թե հարցաքննության ժամանակ, Գրիգորյանն ասել է, որ սահմանը հատելու պատճառ հանդիսանում է այն, որ նա վախենում է անիմաստ մահից:
Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Անդրանիկն իբրև թե նաև հայտնել է, որ միայն նա չի եղել սահմանը հատել ցանկացողը:
«Մնացածների ճակատագրի մասին ես ոչինչ չգիտեմ»,-ասել է նա: