ՉԻ.Ապարանցի Լյովին ասվել է չխառնվել Ապարանի շրջանում սպասվող համայնքային ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՉԻ” տեղեկություններով, ծնունդով ապարանցի, մանդատավորական ստատուսով երևանցի Լյովա Խաչատրյանին՝ Ապարանցի Լյովին, ՀՀ իշխանավորների կողմից ասվել է որևէ կերպ չխառնվել Ապարանի շրջանում սպասվող համայնքային ընտրություններին ու այս ընթացքում հնարավորինս քիչ երևալ այդ կողմերում: Թեև այղ հորդորներին ի պատասխան Խաչատրյան Լյովը իշխանական “նազիր-վեզիրներին” պատասխանել է, որ իր վրա “բլոկ” դնելու փոխարեն իշխանությունները ավելի լավ է զբաղվեն իրենց թիմի դեպուտատներով, որոնք ամիսներով իրար “միս են ուտում” ու չափառի տակ ընկած դդում են անվանում:
Երեկ “ՉԻ”-ն փորձել է այս հարցի շուրջ ստանալ նաև Աժ պատգամավոր Լ. Խաչատրյանի մեկնաբանությունը, որն էլ հարցին արձագանքել է. “Ուրեմն ես Շենգավիթի դեպուտատն եմ, իսկ Ապարանի, Աշտարակի հետ էլ գործ չունեմ: Ես սիրում եմ մենակ Աշտարակի պոպոքը, իսկ Հմայակի սապոգը էդ արդեն ուրիշ թեմա է”:




Լրահոս