Ժողովուրդ. Գեներալների քեֆը Ազգային Ժողովում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդը” գրում է, որ խորհրդարանի երեկվա նիստում ուշագրավ միջադեպ եղավ. ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը, գնացել, նստել էր ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի կողքին, ու նրանք տեւական ժամանակ զրուցում էին:
Ընդ որում զրույցն այնպես ակտիվ ու բարձրաձայն էր ընթանում, որ, ի վերջո, Հովիկ Աբnահամյանը ստիպված եղավ դիտողություն անել: Մի քանի րոպե լուռ նստելուց հետո Մհեր Սեդրակյանը շատ արագ լքեց ԱԺ դահլիճը:
Կարճ ժամանակ անց նա հայտնվեց գեներալ Մանվելի աշխատասենյակում. այստեղ Մանվել Գրիգորյանը, գեներալ Սեյրան Սարոյանն ու մի քանի այլ պատգամավորներ մեծ քեֆ-ուրախություն էին կազմակերպել: Նրանք ուտել-խմելուն զուգահեռ այնպես բարձրաձայն էին զրուցում, քրքջում, որ ձայները լսվում էին երկրորդ հարկի միջանցքում:




Լրահոս