
Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 11-ին՝ ժամը 21.02-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 24 շենքի իր բնակարանի պատշգամբից քաղաքացի է ուզում ցած նետվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման կենտրոնի և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:
Փրկարարները կանխել են 1988թ. ծնված Գ. Տոնոյանի ինքնասպանության փորձը: