Երեկ կայացած «Էլ կլասիկո»-ում (2:1 հաշվով հաղթել էր կատալոնական ակումբը), «Ռեալ»-ի կազմում միակ գոլը խփել էր Կրիշտիանու Ռոնալդուն: Նա այս կերպ կրկնեց թիմի մեկ այլ լեգենդար հարձակվողի՝ Ռաուլի ցուցանիշը:
Հարձակվողների ակտիվում կա «Էլ կլասիկո»-ում խփած 15-ական գնդակ: Ռոնալդուին գերազանցում են Ալֆրեդո դի Ստեֆանոն (18 գոլ) և Լիոնել Մեսսին (21 գոլ):