Սեպտեմբերի 11-ին, ժամը 08.30-ին, “Նիսան” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իսահակյան պողոտայի թիվ 1/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնեցին, որ սեպտեմբերի 11-ին, ժամը 12.10-ին, “ՎԱԶ-2106” 26 ԼՏ 597 ա/մ-ն, Վեդի քաղաքի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդի քաղաքի հիվանդանոց: Երկու դեպքով էլ կատարվում է քննություն: