Պատգամավորները հետաքրքրվում են` ինչու եզդիների ցեղասպանությունը ներկայացված չէ նախագծում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին նախագիծը:

Հիմնական զեկուցող Էդուարդ Շարմազանովին հարցեր տալու ժամանակ  պատգամավորների մեծ մասը հետաքրքրվում էր, թե ի՞նչն է պատճառը, որ Ցեղասպանությունները դատապարտող օրինագծում տեղ չի գտել Օսմանյան կայսրության կողմից եզդիների նկատմամբ կատարված ցեղասպանությունը:

ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ չի հասկանում, թե ինչու չեն մշակել և ընդունել «ԻՊ»-ի կողմից կատարված եզդիների, քրդերի հանդեպ ցեղասպանությունը: Շարմազանովը պատասխանեց` ասելով, որ ոչ մի բան չի խանգարում, սակայն դա լրիվ այլ փաստաթուղթ է:

«Ի սկզբանե մենք նախապատրաստել ենք երկու փաստաթուղթ, և երկրորդն էլ առանձին պետք է վերաբերի եզդի ժողովրդի նկատմամբ տարվող ցեղասպան քաղաքականությանը»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Հրանտ Բագրատյանն էլ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ նպատակահարմար չեն համարում անդրադարձ կատարել Ռուանդայում, Կամբոջայում, Իրաքում եզդիների նկատմամբ կատարված ցեղասպանություններին:

«Դուք ազատ եք, ես նաև որպես Ազգային ժողովի փոխնախագահ, հորդորում եմ Ձեզ` եթե ունեք նման փաստեր կամ ցանկություն, որևէ խնդիր չեմ տեսնում, աշխատենք միասին», – պատասխանեց Շարմազանովը և հավելեց, որ նա ներկայացնում է նախագիծ հույների ու ասորիների ցեղասպանությունների վերաբերյալ և ցանկություն չունի այլ ցեղասպանությունների վերաբերյալ տեսակետ արտահայտելու:




Լրահոս