
ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն հաստատել է եվրագավաթային մրցաշարերի անցկացման կարգը: Համաձայն դրա` սկսած 2015/16 թվականների մրցաշրջանից` Եվրոպայի լիգայի գավաթակիրը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի ուղեգիր կնվաճի: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն:
«Մենք քննարկեցինք տարվբեր մրցաշարերի անցկացման կարգը: Մասնավորապես, հաջորդ մրցաշրջանից Եվրոպայի լիգայի հաղթողը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի ուղեգիր կնվաճի: Փոփոխություններ են կատարվել նաև ֆինանսական փոխհարաբերություններում», – նշել է նա: