
Վաշինգտոնը նախկինի պես անհանգստացած է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության, այդ թվում` լրագրողների ու ԶԼՄ-ների հետ կապված իրավիճակի վատթարացմամբ: Այս մասին, ինչպես գրում է ադրբեջանական Turan գործակալությունը, հայտնել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Դենիել Բերը այդ կազմակերպության մշտական խորհրդի վերջին նիստում:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին կատարել իր պարտավորություններն ու հարգել քաղաքացիների իրավունքները, այդ թվում` նրանց իրավունքները, ովքեր աշխատում են ԶԼՄ-ներում, որպեսզի վերջիններս ազատորեն արտահայտեն իրենց տեսակետները»,- նշել է դեսպանը: