Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը՝ աճել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 23-ին, կազմել է 477.71 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.65 դրամով: Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 516.45 դրամ (աճել է 5.90 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 710.88 դրամ (աճել է 6.26 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.01 դրամ (աճել է 0.06 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 244.23 դրամ, ոսկին՝ 17,932.65 դրամ, պլատինը՝ 17,148.29 դրամ:

Մարտի 23-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 475.29 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 475 դրամ:




Լրահոս