
Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 23-ին, ժամը 12.11-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շիրազի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ննջասենյակում` անկողնում, հայտնաբերել ԱՄՆ քաղաքացի 64-ամյա Գ. Ա.-ի դին: