Ալբանիայի մարզիչը 28 ֆուտբոլիստ է հրավիրել հավաքական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջանի Դի Բիազին հրապարակել է հավաքականի ընդլայնված կազմը:  Հայաստանի հավաքականի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպմանը պատրաստվելու համար մարզական հավաքի են հրավիրվել 28 ֆուտբոլիստ:

Ալբանիայի հավաքական

Դարպասապահներ. Էտրիտ Բերիշա («Լավիո»), Ալբան Հոջա («Պարտիզանի»), Օրգես Շեհի («Սկենդերբեու»):

Պաշտպաններ. Լորիկ Ցանա («Լացիո»), Մերգիմ Մավրայ («Քյոլն»), Արլինդ Այեթի («Բազել»), Անսի Անգոլի («Ղարաբաղ»), Էլսեիդ Հյուսայ («Էմպոլի»), Անդի Լիլյա («Պարմա»), Նասեր Ալիյի («Վադուց», Լիխտենշտեյն, Շվեյցարիայի առաջնություն), Դեբատիկ Ցուրի («Տիրանա»):

Կիսապաշտպաններ. Ալբան Մեհա («Պադերբորն»), Տաուլյանտ Ջակա, Շկելզեն Գաշի (երկուսն էլ՝ «Բազել»), Էրգյուս Կաչե (ՊԱՕԿ), Ամիր Աբրաշի («Գրասհոպեր»), Օդիսե Ռոշի («Ֆրանկֆուրտ»), Միգյեն Բաշա («Տորինո»), Էրվին Բուլկու («Տիրանա»), Բուրիմ Կուկելի («Ցյուրիխ»), Էրմիր Լենյանի («Ռեն»), Լեդիան Մեմուշայ («Պեսկարա»), Վալդետ Ռամա («Մյունխեն-1860»), Հերոլինդ Շալա («Սպարտա», Պրահա):

Հարձակվողներ. Բեկիմ Բալայ («Ռիեկա»), Սոկոլ Չիկալեշի («Սպլիտ»), Սարմանդո Սադիկու («Ցյուրիխ»), Համդի Սալիհի («Հապոել, Հայֆա):

Նշենք, որ Ալբանիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին:




Լրահոս