Սեպտեմբերի 11-ին, ժամը 19.20, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել 30-ամյա մի քաղաքացի և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 11.00-ին, բաց դռնից մուտք գործելով Էրեբունի փողոցի թիվ 28 շենքի առաջին հարկում գտնվող տարածք՝ գողացել են 3 էլեկտրական շաղափ` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս: Նույն օրը, ժամը 21.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Էրեբունու փողոցի թիվ 16 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1959 թ. ծնված Սարգիս Ա.-ին:
Պարզվել է, որ գողությունը կատարել է նա: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: